211652_close_icon
views-count2222 դիտում article-date 20:45 17-01-2018

2017-ին լրագրողների նկատմամբ բռնության 11 դեպք է գրանցվել. Aravot.am

2017 թվականին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն արձանագրել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 11, ԶԼՄ-ների եւ դրանց աշխատակիցների դեմ ճնշումների 113 դեպք եւ տեղեկություններ ստանալու ու տարածելու իրավունքի 62 խախտում։ «2017 թվականը լարված և բարդ ժամանակահատված էր hայաստանյան լրատվամիջոցների համար»,- «Խոսքի ազատության զարգացման և լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների պաշտպանության խնդիրները Հայաստանում» զեկույցը ներկայացնելիս այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: Լարված 2017 թվականը, ըստ պարոն Մելիքյանի, պայմանավորված է եղել ՀՀ Ազգային ժողովի, Երևանի ավագանու և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններով։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն ԱԺ ընտրությունների նախընտրական շրջանում արձանագրել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 3, նրանց աշխատանքի խոչընդոտման 6 դեպք։ Մանրամասներն՝ [url=http://www.aravot.am/2018/01/17/931704/]ասյտեղ[/url]

Նմանատիպ նյութեր