211652_close_icon
views-count3357 դիտում article-date 20:32 17-01-2018

Վայքի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 17-ին՝ 20:00-ի դրությամբ, Վայքի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում տեղ- տեղ մերկասառույց է: Ճանապարհաշինարարները նշված ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանք: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր