211652_close_icon
views-count3377 դիտում article-date 19:42 17-01-2018

Միասին մենք ուժեղ կլինենք. դեսպան Ցոցորկովան ներկայացրեց ԵՄ խորհրդի նախագահության առաջնահերթությունները

«Միասին մենք ուժեղ կլինենք». այս կարգախոսով է Բուլղարիան ստանձնում է Եվրոպական միության խորհրդի նախագահությունը: «Փորձը ցույց է տալիս, որ Եվրոպան հաղթահարում է, երբ միասնական է: Մեր գլխավոր ուղերձն այն է, որ ամեն ինչ անելու ենք ուժեղացնելու Եվրոպական միության միասնականությունը»,- Երևանում այսօր ասուլիսում ասաց Հայաստանում Բուլղարիայի դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովան, ներկայացնելով այն առաջնահերթությունները, որոնք Բուլղարիան հետապնդելու է Եվրոպական միության խորհրդի նախագահության տարում: Դեսպանն առաջնային համարեց թվային մրցակցային տնտեսություն ունենալու ուղղությամբ աշխատանքը, երիտասարդների զբաղվածության հարցը, տարբեր ծրագրերում նրանց ներգրավվածությունը: Առաջնահերթությունների շարքում է Արևելյան գործընկերության երկրներում ժողովրդավարական հաստատություններն ուժեղացնել, տարբեր ծրագրեր իրականացնելը, որոնց մեջ կընդգրկվի նաև Հայաստանը և կլինի ակտիվ մասնակից: «Հայաստանում Բուլղարիայի դեսպանություն ունենալը հնարավորություն է տալիս այստեղ ներկայացնելու մեր երկրի նախագահության առաջնահերթությունները: Մենք, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար պարոն Սվիտալսկու թիմի հետ, սերտորեն կոորդինացնելու ենք Հայաստան-ԵՄ կնքված համաձայնագրից բխող աշխատանքները: Շատ ողջունելի է, որ Հայաստանում հետաքրքիր քննարկումներ են ընթանում կնքված համաձայնագրի, դրա ակնկալիքների շուրջ»,- ասաց դեսպանը:

Նմանատիպ նյութեր