4158 դիտում
19:03 17-01-2018
Մակեդոնիան և Հունաստանը վերսկսել են բանակցությունները մակեդոնական պետության անվան շուրջ
Հունաստանի և Մակեդոնիայի ներկայացուցիչները հունվարի 17-ին վերսկսել են բանակցությունները մակեդոնական պետության անվան պատճառով տարաձայնությունների կարգավորման շուրջը: Հայտնում է [url=http://ru.euronews.com/2018/01/15/macedoine-negociations-start]euronews[/url]-ը:
Բանակցություններն անցնում են Նյու Յորքում, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Մեթյու Նիմիցի մասնակցությամբ:
Հունաստանի և Մակեդոնիայի միջև վեճը շարունակվում է 27 տարի: 1991 թվականին Հարավսլավիայից անկախանալուց հետո Մակեդոնիան հարուցել Է հույների վրդովմունքը, քանի որ երկիրն օգտագործել Է Հունաստանի համանուն մարզի անվանումը, որը գտնվում Է Հունաստանի հյուսիսում՝ Մակեդոնիայի հետ սահմանին:
Աթենքը պնդում է, որ Մակեդոնիան չի կարող մենաշնորհել պատմական տարածաշրջանի անունը, որն այսօր բաժանված է Հունաստանի (52.4%), Մակեդոնիայի (35.8%) և Բուլղարիայի (9.6%) միջև:
Նկատի առնելով այս վեճը՝ Հունաստանն արգելափակել Է Մակեդոնիայի անդամակցումը ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը: Բացի դրանից, երկիրը մինչև վեճի կարգավորումը ՄԱԿ-ի մեջ է մտնում «Նախկին Հարավսլավական Մակեդոնիայի Հանրապետություն» պաշտոնական անվանումով:
Նմանատիպ նյութեր
4532 դիտում
13:03 13-06-2018
Մակեդոնիան վերանվանվեց Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն․ հունա-մակեդոնական վեճը լուծվեց
2879 դիտում
14:48 21-01-2015
Մոսկվան և Թեհրանը կարող են վերսկսել C-300 ԶՀՀ-ների մատակարարման շուրջ բանակցությունները
1427 դիտում
16:19 19-11-2020
ԵՄ-ն հայտարարել է, որ անհրաժեշտ է ԵԱՀԿ ՄԽ շրջանակում վերսկսել ԼՂ-ի կարգավիճակի շուրջ բանակցությունները
Այս բաժնից
535 դիտում
21:30 17-04-2024
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
460 դիտում
21:03 17-04-2024
Իրանի արտգործնախարարն աշխատանքային այցով գտնվում է Թուրքիայում
511 դիտում
20:39 17-04-2024
ԼՂ-ում ռուս խաղաղապահների առաքելությունը կարելի է համարել ամբողջությամբ կատարված․ Պետդումա