211652_close_icon
views-count1569 դիտում article-date 19:16 17-01-2018

ՀՀ երիտասարդական ակումբների դաշնությունը Եվրամիության «Erasmus+» ծրագրի շրջանակում հյուրընկալել է Իսլանդիայի երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչներին

Հայաստանի Երիտասարդական ակումբների դաշնությունը (FYCA) hունվարի 17-ից 20-ը Եվրամիության «Erasmus+» ծրագրի շրջանակում հյուրընկալել է Իսլանդիայի «Samfes Youth Work Iceland» երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչներին: Իսլանդական երիտասարդական կազմակերպությունը ԵԱԴ քույր կառույցն է, սակայն առաջին անգամն է, որ ուսուցողական այցով երիտասարդական աշխատողները գտնվում են Հայաստանում: Եռօրյա միջոցառումները ներառում են ինչպես տեղեկատվական, այնպես էլ փորձի փոխանակման մի շարք հանդիպում-քննարկումներ, այդ թվում՝ հայաստանյան ՀԿ ոլորտի ակտիվ ներկայացուցիչների հետ։ ԵԱԴ-ն իր անդամ-ակումբների հետ միասին «Samfes Youth Work Iceland»-ին ներկայացնելու է իր 18-ամյա փորձը երիտասարդական ոլորտում, ծրագրերի իրականացման, երիտասարդների մոտիվացման, ոչ ֆորմալ կրթման և մասնագիտական ճանապարհ հարթելու հնարավորությունների մասին։ Ըստ Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանի՝ երիտասարդական ոլորտում փորձի, տեղեկատվության ու հմտությունների փոխանակման այսօրինակ միջոցառումները երկուստեք կարևոր են կազմակերպությունների կարողությունների զարգացման համատեքստում, այդ թվում նաև ԵԱԴ-ի՝ միջազգային համագործակցության ընդլայնման տեսանկյունից: «Մեր գործակցությունը Եվրոպական երիտասարդական ակումբների համադաշնության (ECYC) շրջանակներում ավելի քան 15 տարվա պատմություն ունի, որի ընթացքում բազմաթիվ հայ երիտասարդներ հնարավորություն են ստացել իրենց գիտելիքներն ու հմտությունները զարգացնելու միջազգային երիտասարդական փոխանակության ծրագրերին մասնակցելով: Այժմ նրանք ընկերներ ունեն եվրոպական տարբեր երկրներում և իրենք են արդեն միջազգային ծրագրերը նախաձեռնում»։ Ուսուցողական այցին մասնակցում են ինչպես իսլանդական կազմակերպության 21 երիտասարդական աշխատողներ, այնպես էլ Հայաստանի ողջ տարածքից ԵԱԴ անդամ-ակումբների ներկայացուցիչներ։ [b]FYCA.net[/b]

Նմանատիպ նյութեր