211652_close_icon
views-count5265 դիտում article-date 17:57 17-01-2018

Ես քաղաքական պատասխանատվություն չեմ կրում Ոստիկանության աշխատանքի համար. Դավիթ Հարությունյան

Յուրաքանչյուր երկրում գոյություն ունեն պատշաճ իրավական մեխանիզմներ, իսկ այս դեպքում՝ մեղադրանքի պատասխանատուն դատախազությունն է, քննության պատասխանատուն՝ քննիչը, և այդ գործերը կարգավորվում են նաև դատական համակարգի կողմից: Այս մասին, այսօր՝ հունվարի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Ճվճվ Արոյի» որդիներին ժամանակին չձերբակալելուն և երկրում անպատժելիության մթնոլորտին նշեց Դավիթ Հարությունյանը: «Տվյալ դեպքում որևէ մեկի գործունությանը գնահատական տալ չեմ կարող, որովհետև խոսքը կոնկրետ իրավիճակին է վերաբերում, այլ ոչ թե ոչ պրոֆեսիոնալ գնահատականներ տալուն», - հավելեց նա: Դիտարկմանը, թե մասնավորապես, եղբայրներից կրտսերի՝ Սերժ Վարդանյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարված, բայց միայն ավագ եղբոր կողմից 2 ոստիկան մահվամբ ավարտված վթարից հետո միայն Ս. Վարդանյանին կայծակնային արագությամբ հայտնաբերեցին ու ձերբակալեցին, Դ. Հարությունյանն արձագանքեց. «Ես չեմ կարող ասել, այդ հարցով դիմեք ոստիկանությանը, միգուցե ձեզ ավելի մանրամասն կներկայացնեն: Ես արդարադատության նախարարն եմ, ոչ թե մի անձ, որ քաղաքական պատասխանատվություն է կրում ոստիկանության կամ դատախազության աշխատանքի համար»: Դ. Հարությունյանը կարծիք հայտնեց, որ անպատժելիություն և հովանավորչություն մեր երկրում, որպես կանոն, չկա. «Նման յուրաքանչյուր դեպք արժանի է ոչ միայն պարսավանքի, այլև պատասխանատվության: Պետք է լինել կույր, դա չտեսնելու համար»:

Նմանատիպ նյութեր