211652_close_icon
views-count22107 դիտում article-date 16:32 17-01-2018

Ռուսաստանը 5-րդ անգամ արտաքսել է «օրենքով գող» Գիզոյին

Մոսկվայի շրջանային դատարաններից մեկը վճիռ է կայացրել «օրենքով գող» Գիզոյին՝ 40-ամյա Գիզո Կարդավային երկրից արտաքսելու վերաբերյալ։ Այդ մասին հայտնում է Primecrime.ru կայքը։ Վերջինս քրեական շրջանակներում առավել հայտնի է «Գիզո Գալսկի» մականվամբ։ Գիզոյի՝ ՌԴ տարածքում գտնվելու անցանկալիության և նրա մուտքն այդ երկիր ցմահ արգելելու մասին որոշումը ստորագրել է ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը: «Օրենքով գողին» ձերբակալել են նախօրեին, «Վնուկովո» օդանավակայանի տարածքում։ Նույն օրն էլ նրան ուղարկել են Ստամբուլ, իսկ արտաքսումը թվով հինգերորդն է։ Ձերբակալման ժամանակ նրա մոտից հայտնաբերվել է նոր անձնագիր՝ «Գրիգորի Գվարամիա» անվամբ, որը նրան էր տրամադրել Կիպրոսում Վրաստանի դեսպանատունը։ Կայքը նշում է, որ իր տվյալներով՝ «գողական կլանը», որին պատկանում է Գիզոն, ինչպես նաև նրա եղբայր Գելան և աներ Մերաբ Մզարելուան, ծրագրում է առաջիկայում հավաքվել Թուրքիայում՝ իր ողջ կազմով։ Ամենայն հավանականությամբ հանդիպումը կայանալու է հանցավոր աշխարհի հայտնի ներկայացուցիչներից Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) մահվան 5-րդ տարելիցի կապակցությամբ։

Նմանատիպ նյութեր