211652_close_icon
views-count7434 դիտում article-date 16:34 17-01-2018

Քրդերը կոչ են արել միջազգային հանրությանը միջոցառումներ ձեռնարկել. թույլ չտալ Աֆրինում Թուրքիայի նոր ռազմական օպերացիան

Քրդական «Դեմոկրատական միություն» կուսակցությունը կոչ է արել միջազգային հանրությանը քայլեր ձեռնարկել, որպեզի թուրքական իշխանությունները Սիրիայի Աֆրին շրջանում ռազմական նոր օպերացիա չանցկացնեն, հաղորդում է Tass-ը։ «Աֆրինը չի մնա միայնակ։ Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը ստանձնել Աֆրինի ավելի քան 1 միլիոն բնակիչների անվտանգության պատասխանատվությունը»,-մեջբերում է Reuters գործակալությունը կուսակցության տարածած հաղորդագրությունը։ Հիշեցնենք, որ Թորքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունվարի 15-ին հայտարարեց, որ ցանկացած պահի թուրքական զորքը կարող է օպերացիա սկսել Աֆրինում։

Նմանատիպ նյութեր