211652_close_icon
views-count2586 դիտում article-date 16:21 17-01-2018

Սիրիայի ընդդիմության պատվիրակությունը կայցելի Մոսկվա. աղբյուր

Սիրիայի ընդդիմության պատվիրակության այցը Մոսկվա, որի ժամանակ ծրագրվում են խորհրդատվություններ՝ սիրիական հակամարտության՝ քաղաքական ճանապարհով կարգավորելու շրջանակում, ծրագրված է հունվարի 23-24-ը։ Այդ մասին TASS գործակալությանը հայտնել է սիրիական ընդդիմության աղբյուրը։ Հավելել է, որ հունվարի 17-ին և 18-ին Էր-Ռիյադում ևս անցկացվելու են խորհրդատվություններ՝ նշված հարցով։ Վերջինի խոսքով՝ առայժմ ընդդիմությունը վերջնական որոշում չի կայացրել Սոչիում կայանալիք հանդիպմանը մասնակցելու հարցով։ Որոշումը կայացվելու է ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի մասնակցությամբ հանդիպման արդյունքների ամփոփումից հետո, երբ հայտնի կդառնան քննարկվելիք մանրամասները։ Իսկ միջսիրիական բանակցությունների հերթական փուլն անց է կացվելու հունվարի 26-ին և 27-ին, Վիեննայում։

Նմանատիպ նյութեր