211652_close_icon
views-count2178 դիտում article-date 15:16 17-01-2018

Արթիկի և Ախուրյանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 17-ին՝ 14:30-ի դրությամբ, Արթիկի և Ախուրյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Վարդենյաց լեռնանցքում տեղ- տեղ մերկասառույց է: Ճանապարհաշինարարները նշված ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանք: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Նմանատիպ նյութեր