211652_close_icon
views-count2205 դիտում article-date 17:25 17-01-2018

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունվարի 16-ից 17-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 16-ից 17-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 5 դեպքից բացահայտվել է 4-ը։ Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 3 և զենք-զինամթերքի առգրավման 1 դեպք։ Բացահայտվել է գողության 24, խարդախության 9, խուլիգանության, ապօրինի ծառահատման և պաշտոնեական լիազորությունների չարաշահելու 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 11-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր