5306 դիտում
10:23 17-01-2018
Խեղճ համայնքապետեր. փողերը մխսվում են կոնֆերանսներում. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Հիշո՞ւմ եք՝ վարչապետը շրջում էր ողջ հանրապետությունով, հանդիպումներ էր ունենում բոլոր մարզերի համայնքապետերի հետ, հորդորում–համոզում էր բիզնես–ծրագրեր ներկայացնել համայնքը աշխուժացնելու համար, խոստանալով միջոցներ հատկացնել:
Ամբողջ այդ «շքերթային» հանդիպումների արդյունքում ներկայացված ծրագրերից մոտ տասնհինգն են հաստատել: Այդ տասնհինգից չորս ծրագրերի հեղինակներն էլ հրաժարվել են, փոշմանել: Բանն այն է, որ կառավարությունը համայնքապետին ասում է՝ ծրագրերի ծախսերի 30%-ը դու հայթայթիր, իսկ ես կտամ մնացած 70%-ը:
Բայց այդ 70%-ը բանկից վարկ է տալիս համայնքապետին՝ 12%-ով: Այսինքն՝ համայնքապետը կամ ծրագրի հեղինակը այդ 70%-ն էլ պիտի «փակվի» բանկի տոկոսներով հանդերձ: Բա կառավարության տված օգուտը ո՞րն է:
Մարդիկ վախենում են՝ եթե հանկարծ բիզնես ծրագիրը տապալվի՝ ահռելի ծախսերի տակ կընկնեն: Այնպես որ, գործը տեղից չի շարժվում: Առայժմ միայն կոնֆերանսներ են կազմակերպում այդ թեմայով: Ու եղած փողերն էլ այդտեղ մսխում: Վերջում էլ կհայտարարեն, որ համայնքապետերի պատճառով երկրի տնտեսությունը կաղում է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1838 դիտում
08:59 19-12-2014
Եթե դու քո մասին ասում ես «խեղճ», ապա ողջ կյանքումդ խեղճ էլ կմնաս. Առավոտ. խմբագրական
1649 դիտում
09:22 18-02-2014
Հայաստանի մի շարք համայնքապետեր արտագաղթում են․ Հրապարակ
Այս բաժնից
568 դիտում
07:53 19-04-2024
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
418 դիտում
07:24 19-04-2024
ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ»