211652_close_icon
views-count3987 դիտում article-date 22:56 16-01-2018

Բախշյանը «դեմ» է քվեարկել Կարեն Ավագյանի եղբորը. Aravot.am

Այսօր՝ հունվարի 16-ին, տեղի է ունեցել ԿԳ նախարարության նոր ձեւավորվող տեսչության կառավարման խորհրդի նիստը, որի տեսչության պետի տեղակալների ընտրությունն էր: Կրթության տեսչության մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը ներկայացրել է երկու հոգու թեկնածություն` Արթուր Ավագյանի եւ դաշնակցական Նաիրի Սաղաթելյանի, որը աշխատել է որպես ԿԳ նախարարության տեսչության պետի տեղակալ: Կառավարման խորհուրդը վեց «դեմ»-ով եւ մեկ «կողմ»-ով նրանց հաստատել է: Նրանք այլեւս կրթության տեսչության պետի տեղակալներ են: «Դեմ» է քվեարկել միայն կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը: «Ներկայացվեցին երկուսի կենսագրությունը: Անձամբ ես «դեմ» եմ քվեարկել երկուսին էլ եւ ասել եմ, որ չեմ վստահում այդ մարդկանց, որովհետեւ Սաղաթելյան Նարիրին լուծարված տեսչության պետի տեղակալն էր եւ ես տեսել եմ իր գործունեությունը: Ասացի, որ փաստեր ունեմ հավաքած, հարցեր տվեցի եւ պարզունակ պատասխաններ ստացա, որոնք պատշաճ չէին կրթության տեսչության պետի տեղակալին: Մյուսը Արթուր Ավագյանն է, որի կենսագրության մեջ գրված է, որ գյուղատնտեսական ակադեմիան է ավարտել, մեքենաներ, սարքավորումներ բաժինը, այնուհետեւ կառավարման ակադեմիան, այս պահին Բրյուսովի համալսարանի խորհրդի անդամ է եւ ֆինանսական հարցերով պրոռեկտոր, աշխատել է ծրագրերի իրականացման գրասենյակում, ծրագրերի մեծ մասն էլ գյուղատնտեսական ոլորտին են վերաբերվում, միայն մեկը նախադպրոցական կրթությանը: Մանրամասներն՝ [url=http://www.aravot.am/2018/01/16/931501/]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր