211652_close_icon
views-count21548 դիտում article-date 22:25 16-01-2018

Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին

[color=#CC0000]Հանրապետության տարածքում`[/color] Հունվարի 16-ի ցերեկը, 17-19-ն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են թույլ տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Հունվարի 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունվարի 18-20-ը, այսօրվա համեմատ, աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 11-13 աստիճանով: [img]http://st0.shamshyan.com/editor/0558251001516120405167419.jpg[/img] [color=#CC0000]Երևան քաղաքում՝[/color] Հունվարի 16-ի ցերեկը, 17-19-ը ժամանակ առ ժամանակ, դադարներով, հնարավոր են թույլ տեղումներ, գիշերները՝ թաց ձյան տեսքով, 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: [img]http://st0.shamshyan.com/editor/0958086001516120419322457.jpg[/img]

Նմանատիպ նյութեր