211652_close_icon
views-count4371 դիտում article-date 20:40 16-01-2018

Մի շարք ավտոճանապարհներին ձյուն և մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 16-ին՝ 20:00-ի դրությամբ, Արարատի, Մարալիկի, Հրազդանի, Արտաշավանի, Աշտարակի, Տավուշի, Սիսիանի, Նոյեմբերյանի, Ապարանի, Վայքի, Ջերմուկի և Թալինի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Գորիս–Սիսիան, Գորիս–Կապան ճանապարհահատվածներում և Վարդենյաց լեռնանցքում տեղ- տեղ մերկասառույց է: Ճանապարհաշինարարները ավտոճանապարհներին կատարում են աղ ու ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր