211652_close_icon
views-count1609 դիտում article-date 22:14 16-01-2018

Բուխարեստի գրասենյակում Ֆրանկոֆոն երկրների դեսպանությունների և ներկայացուցչությունների խմբի (GADIF) խորհրդակցություն է տեղի ունեցել

Հունվարի 16-ին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի (BRECO) Բուխարեստի գրասենյակում տեղի ունեցավ Ֆրանկոֆոն երկրների դեսպանությունների և ներկայացուցչությունների խմբի (GADIF) խորհրդակցություն, որի օրակարգային հարցերից էին Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովի նախապատրաստական ընթացքն ու զուգահեռ միջոցառումները: Խորհրդակցությանը մասնակցեց և ելույթ ունեցավ Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը, ով հանգամանալից ներկայացրեց Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովի նախապատրաստական ընթացքը և գագաթաժողովի շրջանակներում նախատեսված միջոցառումները: Օրակարգի այլ կետերից էին Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներում կրթության համար պատասխանատու նախարարությունների հետ կրթության ոլորտում համագործակցության մասին հուշագրի կնքման, ՖՄԿ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի գործունեության և տարածաշրջանային պլանավորման ծրագիրը (BRECO-2018, տարածաշրջանային մակարդակում գործողություններ), մարտի 20-ին Ֆրանկոֆոնիայի օրվա կապակցությամբ նախատեսված միջոցառումները: Խորհրդակցության ավարտին տեղի ունեցավ դեսպան Մինասյանի և BRECO-ի տնօրեն տիկին Ռենի Յոտովայի հանդիպումը:

Նմանատիպ նյութեր