211652_close_icon
views-count2810 դիտում article-date 23:10 16-01-2018

«Հասանելի համայնքային ծառայություններ» ծրագրի շրջանակում քննարկում է կազմակերպվել

Երևանի քաղաքապետարանը աշխատանքի և սոցիալական հարցերի, տարածքային կառավարման և զարգացման նախարարությունների և «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության և Մանկական զարգացման հիմնադրամի համագործակցությամբ կազմակերպել էր քննարկում «Հասանելի համայնքային ծառայություններ» ծրագրի շրջանակում: Քննարկմանը մասնակցել են քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Հովհաննես Ղալեչյանը, ոլորտի այլ պատասխանատուներ: Ներկաները նշել են, որ ծրագրի նպատակն է զարգացնել Երևան համայնքի կարողությունները թիրախային խմբերի սոցիալական խնդիրները հայտնաբերելու, կանխելու և հասցեագրելու ուղղությամբ՝ համագործակցելով երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների հետ և կիրառելով նրանց լավագույն փորձը: Այդ նպատակով մասնավորապես Շենգավիթ վարչական շրջանում կիրականացվի պիլոտային ծրագիր՝ ուղղված արդյունավետ սոցիալական աշխատանքի ներդրման և առավել խոցելի ընտանիքների և երեխաների կյանքի բարելավման միջոցով սոցիալական պաշտպանության համակարգի ուժեղացմանը:

Նմանատիպ նյութեր