211652_close_icon
views-count4581 դիտում article-date 21:52 16-01-2018

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է

ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N 53 արձանագրային որոշմամբ հավանության է արժանացել «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագիրը, որի շրջանակում տարեկան առավելագույնը մինչև 12% տրամադրվող անվանական տոկոսադրույքով նպատակային վարկերի մինչև 9 տոկոսային կետին համարժեք մասը (գումարը), սուբսիդավորվելու է, որպեսզի վարկառուի կողմից վճարվող վարկի տարեկան տոկոսադրույքը կազմի 3%: Ծրագրի վարկային պորտֆելը կազմում է շուրջ 18.0 մլրդ դրամ, իսկ տրամադրվող վարկի առավելագույն չափը՝ 1.0 մլրդ դրամ: [b]Ծրագրին մասնակցում են հետևյալ բանկերը և վարկային կազմակերպությունները՝[/b] «ԱԿԲԱ-կրեդիտ ագրիկոլ բանկ» ՓԲԸ, «Ամերիաբանկ» ՓԲԸ, «Արարատբանկ» ԲԲԸ, «Արդշինբանկ» ՓԲԸ, «Արմսվիսբանկ» ՓԲԸ, «Ինեկոբանկ» ՓԲԸ, «Կոնվերս բանկ» ՓԲԸ, «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ, «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ, «Էվոկաբանկ» ՓԲԸ, «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ, «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ, «Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիա» ՈՒՎԿ ՓԲԸ (նախկին «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ), «Քարդ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ: Պտուղ-բանջարեղեն և խաղող վերամշակող ընկերություններին առաջարկվում է ծրագրից օգտվելու նպատակով սկսել գյուղացիական տնտեսությունների հետ բերքի գնման պայմանագրերի կնքումը և աշխատել վերը նշված բանկերի ու վարկային կազմակերպությունների հետ: [b]ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր