211652_close_icon
views-count2114 դիտում article-date 23:20 16-01-2018

Կայացել է Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը: Նախ խորհուրդը փոփոխություններ և լրացումներ է կատարել հիմնադրամի կանոնադրության մեջ, այնուհետև քննարկել ու հաստատել է հիմնադրամի 2016-2017 թվականների տարեկան աշխատանքային ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման վերաբերյալ հաշվետվությունը, հիմնադրամի հաճախորդ ընկերություններում անցկացված 2016թ-2017թ. մոնիտորինգի ամփոփ արդյունքների հաշվետվությունը, հիմնադրամի 2016թ. ֆինանսատնտեսական գործունեության անկախ աուդիտ իրականացնող կազմակերպության կողմից ներկայացված ֆինանսական հաշվետվությունների և անկախ աուդիտորական եզրակացությունը, հիմնադրամի 2016-2017թթ. բյուջեների կատարողականները: Զեկուցվել է, որ Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի կողմից 2017 թ. ընթացքում իրականացվել է 4 ներդրումային ծրագրի համաֆինանսավորում՝ 500 մլն դրամի չափով: Ծրագրերն իրականացվել են գյուղմթերքի վերամշակման, ձկնարտադրության և ստվարաթղթղի արտադրության ոլորտներում: Խորհուդը հաստատել է նաև Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի 2018թ. տարեկան աշխատանքային ծրագրի նախագիծը, որով նախատեսվում է ընթացիկ տարում իրականացնել 600 մլն դրամի համաֆինանսավորում՝ 4 ընկերությունների զարգացման ծրագրերում: Նիստի ընթացքում քննարկվել են նաև հիմնադրամի գործունեության արդյունավետությունը բարձրացնելուն վերաբերող այլ հարցեր: Վարչապետ Կարապետյանը հանձնարարել է քննարկել և առաջիկայում այդ ուղղությամբ ներկայացնել համապատասխան առաջարկություններ:

Նմանատիպ նյութեր