211652_close_icon
views-count2857 դիտում article-date 19:13 16-01-2018

Բանակային ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ հրետանավորների մասնակցությամբ հավաքներ են անցկացվում

2018 թվականի բանակային ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ բանակի հրետանային բրիգադներից մեկում հունվարի 15-ից անց են կացվում մասնագիտական հավաքներ՝ հրետանային զորամասերի ու ստորաբաժանումների հրամանատարների տեղակալների մասնակցությամբ: Հավաքների ընթացքում ղեկավար կազմը, հաշվի առնելով զորատեսակի առջև դրված խնդիրները, ինչպես նաև կիրառվող զինատեսակների առանձնահատկությունները, մասնակիցներին ուսուցանում է մարտի համակողմանի ապահովման, մասնագիտական ու հետախուզական պատրաստությանն առնչվող տարաբնույթ թեմաներ: [b]ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր