211652_close_icon
views-count28860 դիտում article-date 16:51 16-01-2018

Մինո Ռայոլան հաստատեց. Ամեն ինչ Մխիթարյանի ձեռքում է. նա կարող է տեղափոխվել «Արսենալ»

Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան հաստատեց, որ հայ ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել «Արսենալ»: ««Մանչեսթեր Յունայթեդը» ձեռք չի բերի Սանչեսին, մինչև Մխիթարյանը չհամաձայնվի տեղափոխվել «Արսենալ»: Միկին առայժմ որոշում չի կայացրել: Նա որոշում կկայացնի՝ ելնելով նրանից, թե որն է նրա համար ավելի լավ: Նա դեռ 2,5 տարվա պայմանագիր ունի, այնպես որ որոշողը ինքն է: Սանչեսը Մխիթարյանի գործարքի մի մասն է լինելու և ոչ մի այլ կերպ», հայտարարել է Ռայոլան:

Նմանատիպ նյութեր