211652_close_icon
views-count7353 դիտում article-date 18:14 16-01-2018

Պատմությունը պետք է թողնել պատմաբաններին. Չավուշօղլուն խոսել է Հայոց ցեղասպանության մասին

Այսօր Կանադայի Վանկուվերքաղաքում կազմակերպվել է Կորեական թերակղզում տիրող իրավիճակի մասին քննարկում, որին մասնակցել են 20 երկրների արտգործնախարարներ: Քննարկմանը մասնակցող Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ելույթում անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանությանը: Ինչպես գրում է թուրքական haberler.com կայքը, Չավուշօղլուն հայտարարել է, որ «պատմությունը պետք է թողնել պատմաբաններին» և որ Թուրքիայի խորհրդարանը չի կարող պատմական դեպքերի վերաբերյալ որևէ որոշում կայացնել: «Թուրքիայի Հանրապետության խորհրդարանը ոչ ոքի պատմության մասին որոշումներ չի կայացնում, չենք էլ կարող կայացնել: Ավելին՝ սկզբունքորեն դեմ ենք դրան: Պատմական հարցերը պետք է թողնել պատմաբաններին: Նման հարցերի շուրջ որոշումներ ընդունելու համար նաև անհրաժեշտ են համապատասխան դատական որոշումներ, որովհետև ցեղասպանությունն իրավական կատեգորիա է»,- ասել է Չավուշօղլուն:

Նմանատիպ նյութեր