211652_close_icon
views-count6226 դիտում article-date 17:38 16-01-2018

Հարկերի բարձրացմամբ պայմանավորված 3 ապրանք է թանկացել. Արտակ Շաբոյան

«Ուսումնասիրությունը կատարվել է և մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս տարվա ընթացքում գնային փոփոխությունները երեք ապրանքների գծով են եղել՝ բնական գազ, որը օգտագործվում է ավտոմեքենաների համար, բենզին, դիզելային վառելիք և այս երեք ապրանքների գծով գնային բարձրացումը ամբողջությամբ պայմանավորված է հարկերի փոփոխությամբ»,- այսօր ասուլիսում ասաց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը: Անդրադառնալով ՀՀ նախագահի հանձնարարականի կատարմանն ու գնաճի վերահսկողության ուղղությամբ կատարվելիք քայլերին, ՏՄՊՊՀ նախագահը նշեց, որ նախագահը հանձնարարել էր հատուկ ուշադրություն դարձնել գնագոյացման խնդիրներին հատկապես ուսումնասիրել սոցիալական նշանակություն ունեցող ապրանքներում գերիշխող դիրք զբաղեցնող տնտեսությունները: Արտակ Շաբոյանը նշեց, որ անցած տարի բարձր կենտրոնացվածություն ունեցող սոցիալական նշանակություն ունեցող ապրանքներից էական գնային փոփոխություններ են կրել երեք ապրանքատեսակներ՝ կարագ, բենզին և դիզելային վառելիք:

Նմանատիպ նյութեր