211652_close_icon
views-count3728 դիտում article-date 16:59 16-01-2018

Brexit-ի շուրջ բանակցությունների ամենադժվար մասը դեռ առջևում է. Դոնալդ Տուսկ

Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը վստահ է, որ Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացի շուրջ բանակցությունների ամենաբարդ փուլը դեռ առջևում է։ Այդ մասին, ինչպես հայտնում է Ria Novosti-ն, Տուսկը հայտարարել է Եվրախոհրդարանում իր ելույթի ժամանակ։ «Ժամանակն էլ սահմանափակ է»,-հավելել է նա։ Հիշեցնենք, որ ըստ պայմանավորվածության՝ Բրիտանական թագավորությունը պետք է հեռանա ԵՄ կազմից մինչև 2019 թվականի մարտ ամիսը։ Առաջին փուլը ներառում է պայմանավորվածություններ՝ քաղաքացիների իրավունքների, իռլանդական սահմանի ու միության առջև ֆինանսական պարտավորությունների, իսկ երկրորդ փուլը հետագա գործընկերության և ԵՄ անդամ պետությունների հետ անցումային փուլի մասին։

Նմանատիպ նյութեր