211652_close_icon
views-count4055 դիտում article-date 16:07 16-01-2018

Ճապոնական հեռուստաալիքը սխալմամբ հայտնել է Փհենյանի կողմից հրթիռի արձակման ու բնակչության տարհանման անհրաժեշտության մասին

Ճապոնական NHK հեռուստաալիքը սխալմամբ հայտնել է, թե Հյուսիսային Կորեայի տարածքից հրթիռ է արձակվելու։ Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, հեռուստաալիքը նշել է, որ տարհանման անհրաժեշտություն կա։ Իսկ ավելի ուշ պարզվել է, որ դա ապատեղեկատվություն է։ Դեռևս пարզ չէ, թե ինչ հանգամանքներում է ապատեղեկատվություն տարածել հեռուստաալիքը, սակայն ավելի ուշ տնօրինությունը իր պաշտոնական կայքում ներողություն է խնդրել։

Նմանատիպ նյութեր