211652_close_icon
views-count6115 դիտում article-date 15:54 16-01-2018

Բախումներ՝ Կիևում. Գերագույն ռադայի շենքի մոտ այրել են Ռուսաստանի դրոշը

Կիևում «Ազատագրում» շարժման բողոքի ցույցը վերածվել է զանգվածային բախումների։ Շարժումը կոչ էր անում ընդունել Դոնբասի վերաինտեգրման մասին օրենքը, ինչը կամաց-կամաց վերածվել է ծեծկռտուքի, հաղորդում է Tass-ը։ Շարժման կողմնակիցների և ուժային կառույցների ներկայացուցիչների միջև բախումները սկսվել են Գերագույն ռադայի շենքի մոտ, որտեղ էլ անցկացվում էր ակցիան։ Ցուցարարներն այրել են ՌԴ դրոշը և շենքի մուտքերից մեկի դուռը, և երբ ոստիկանները փորձել են խոչընդոտել դրան՝ կիրառելով արցունքաբեր գազ, ի պատասխան՝ նրանց ուղղությամբ ցուցարարները նետել են անվադողեր։ Վնասվածքներ է ստացել մեկ ոստիկան, իսկ ցուցարարներից մի քանիսին բերման են ենթարկել ոստիկանություն։ Նշենք, որ «Ազատագրում» շարժումը ղեկավարում են պատգամավորներ Սեմյոն Սեմենչենկոն և Եգոր Սոբոլևը։ Ռադայի մոտ են տեղակայվել հավելյալ ուժեր։

Նմանատիպ նյութեր