211652_close_icon
views-count7923 դիտում article-date 11:57 16-01-2018

Դեսպան Սադոյանը հանդիպել է Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական թատրոնի անձնակազմի հետ

Հունվարի 15-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում ունեցավ Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի անձնակազմի հետ։ Խոսելով թատրոնի մասին՝ դեսպան Սադոյանը շեշտեց այն կարևոր դերակատարումը, որ թատրոնն ունեցել է հայ իրականության մեջ և ընդգծեց ներկայումս վիրահայ համայնքի կյանքում թատրոնի ունեցած կարևոր նշանակությունը։ Դեսպանը հետաքրքրվեց, թե ինչ փուլում են գտնվում թատրոնի հիմնանորգման աշխատանքները՝ միաժամանակ հույս հայտնելով, որ մոտ ապագայում արտերկրում գործող միակ պետական հայկական թատրոնի դերասանները հնարավորություն կունենան հանդիսատեսին ներկայանալ սեփական, վերանորոգված թատրոնի շենքում։ Թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանն իր հերթին խոսեց թատրոնի գործունեության, բեմադրվող ներկայացումների, առաջիկայում նախատեված հյուրախաղերի մասին։ Հանդիպման ավարտին դեսպան Սադոյանն նշեց, որ Պետրոս Ադամյանի անվան պետական հայակական թատրոնի գործունեությունը մշտապես գտնվելու է Վրաստանում ՀՀ դեսպանության ուշադրության կենտրոնում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր