3096 դիտում
08:41 16-01-2018
Ի՞նչ կտա Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը. ե՞րբ կբեկվի հակամարտությունը. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «Հունվարի երկրորդ կեսին սպասվող Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումն էական առաջընթաց չի մտցնի ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում: «168 Ժամի» հետ զրույցում նման կարծիք են հայտնել ռուս և արևմտյան փորձագետները:
«Ամենայն հավանականությամբ, հանդիպումը որևէ բեկմամբ չի ավարտվի: Բեկման համար նախադրյալներ չկան: Հայաստանի ԱԳ նախարարը հուսահատ ձևակերպումներ է օգտագործում, իսկ ադրբեջանական կողմը չի փոխում իր ռազմատենչ հռետորաբանությունը: Եթե միջնորդները կարողանան մեխանիզմների ներդրման հարցում համաձայնության հասնել, դա կլինի այս տարվա ամենամեծ ձեռքբերումը, կարծում եմ՝ ավելին սպասելն անիմաստ է»,- ասել է ամերիկացի դիվանագետ Փոլ Գոբլը:
Ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովի կարծիքով՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը ներկայումս ինտենսիվ կերպով չեն զբաղվում Ղարաբաղյան հակամարտությամբ, հենց այդ պատճառով էլ հակամարտությունը չի կարգավորվում, և սահմանին զոհեր են գրանցվում:
Սկակովի խոսքով, ոչ հաջորդ հանդիպումից, ոչ էլ ընդհանրապես նախարարական ձևաչափով հանդիպումներից չպետք է մեծ ակնկալիքներ ունենալ:
Բրիտանացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնն իր հերթին՝ գտնում է, որ Ղարաբաղյան հակամարտությունն այնպիսի հակամարտություն է, որը չի կարող կարգավորվել կամ բեկվել մեկ նախարարական հանդիպմամբ այն դեպքում, երբ նախագահական հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն են անտեսվում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1263 դիտում
16:10 08-12-2014
Ուորլիքն ափսոսանք է հայտնել, որ Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը չի կայացել
3334 դիտում
15:33 26-04-2017
Մոսկվայում տեղի կունենա Լավրով-Նալբանդյան-Մամեդյարով եռակողմ հանդիպումը
4385 դիտում
15:38 28-04-2017
Մոսկվայում կայացել է Լավրով-Նալբանդյան-Մամեդյարով եռակողմ հանդիպումը
Այս բաժնից
559 դիտում
07:53 19-04-2024
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
418 դիտում
07:24 19-04-2024
ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ»