211652_close_icon
views-count77700 դիտում article-date 23:07 15-01-2018

Խաբված ռուս խոպանչին 2 ամիս շարունակ Մոսկվայից դեպի տուն 500 կմ ոտքով ճանապարհ է անցել

ՌԴ Կուրսկ քաղաքում որոնողական ջոկատի անդամները ուշ գիշեր հայտնաբերել են Մոսկվայից ոտքով տուն վերադարձող տղամարդու, ով գտնվել է ծայրահեղ ծանր վիճակում: Այս մասին հայտնել է «Լիզա-Ալերտ» որոնողական ջոկատի հրամանատար Օլգա Դերեչյովան, փոխանցում է РИА Новости-ն: Պարզվել է, որ ՌԴ Վորոնեժ քաղաքի 64-ամյա բնակիչը շինարարական աշխատանքների է մեկնել Մոսկվա, որտեղ գնչուները նրան խոստացել են բարձր աշխատավարձ: Սակայն մի քանի ամիս աշխատելուց հետո գործատուները «անհետացել են», իսկ տղամարդը մնացել է առանց միջոցների՝ փողոցում: Նա ստիպված է եղել ոտքով ճանապարհ ընկնել Մոսկվայից դեպի Վորոնեժ: 2 ամիս տուն տանող 500 կմ ճանապարհն հաղթահարելուց հետո նա հասել է Կուրսկ, որտեղ էլ նրան գիշերը ավտոբուսի կանգառում հայտնաբերել են «Լիզա-Ալերտ» որոնողական ջոկատի անդամները: Ըստ նրանց խոսքերի՝ տղամարդը գտնվել է ծայրահեղ ծանր վիճակում, նա սառել է, քանի որ դրսում մինուս 15 աստիճան ցուրտ է եղել: Շտապօգնության բրիգադը վերջինիս հասցրել է հիվանդանոց, իսկ հաջորդ օրը ջոկատի անդամները իրենց միջոցներով նրան ավտոբուսով տուն են ուղարկել՝ Վորոնեժ, որտեղ նրան դիմավորել են հարազատները, ովքեր արդեն դիմել էին Ոստիկանություն և հետախուզում հայտարարել նրա նկատմամբ:

Նմանատիպ նյութեր