211652_close_icon
views-count5920 դիտում article-date 20:41 15-01-2018

Ժոզե Մոուրինյո. Արհամարում եմ Կոնտեին. վերջ պատմությանը

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է իր կոֆլիկտը «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ: «Երբ մեկը մյուսին վիրավորում է, ապա պետք է սպասի պատասխան արձագանքին կամ՝ արհամարանքին: Երբ նա ինձ վիրավորեց առաջին անգամ, ես պատասխանեցի: Գիտեմ, որ պատասխանս շատ ծանր տարավ: Հետո նա ինձ երկրորդ անգամ վիրավորեց: բայց այս անգամ ես այլ կերպ կարձագանքեմ: Այժմ ես արհամարանք եմ արտահայտում: Իմ համար արհամարանքը նշանակում է այս պատմության վերջը», ասել է Մոուրինյոն:

Նմանատիպ նյութեր