211652_close_icon
views-count1573 դիտում article-date 18:17 15-01-2018

Փրկարարները վատառողջ բնակչին մոտեցրել են շտապօգնության մեքենային

Հունվարի 15-ին, ժամը 12:45-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցի թիվ 57/2 շենքի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացուն շտապօգնության ավտոմեքենայից իր բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները 1949 թ. ծնված Թ. Մ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Հունվարի 15-ին, ժամը 10:20-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավան Առինջ 1-ին միկրոշրջանի թիվ 3 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները 1931 թ. ծնված Պ. Հ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Հունվարի 15-ին, ժամը 08:56-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Չարենցի փողոցի թիվ 9 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը, հյուրասենյակի հատակին անօգնական վիճակում հայտնաբերել 1931 թ. ծնված Ե. Վ.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Էջմիածին քաղաքի ԲԿ:

Նմանատիպ նյութեր