211652_close_icon
views-count9732 դիտում article-date 16:55 15-01-2018

«Արսենալը» 45 մլն ֆունտով ձեռք կբերի Մալքոլմին և պատրաստում է նաև Մխիթարյանի տրանսֆերը

Լոնդոնի «Արսենալը» մտադիր է արդեն այս տրանսֆերային պատուհանի ժամանակ փոխարինողներ գտնել կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսին, որը՝ մեծ հավանականությամբ, մոտ օրերս կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»: Լոնդոնյան ակումբը բանակցություններ է վարում ֆրանսիական «Բորդոյի» հետ՝ կիսապաշտպան Մալքոլմի տրանսֆերի հարցով: «Արսենալի» ներկայացուցիչները հունվարի 14-ին հանդիպել են բրազիլացու գործակալների հետ և համաձայնեցրել անհատական պայմանագրի կետերը: Մալքոլմի տեղափոխության արժեքը գնահատվում է 45 մլն ֆունտ: Բացի այդ, «Արսենալը» պատրաստվում է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Լոնդոնցիները պնդում են, որպեսզի Սանչեսի գործարքում մանկունյանցիները ընդգրկեն հայ ֆուտբոլիստին:

Նմանատիպ նյութեր