211652_close_icon
views-count9040 դիտում article-date 16:03 15-01-2018

Ռոնալդուն համարում է, որ Պերեսը իրեն խաբել է և ցանկանում է վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»

«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ցանկանում է լքել ակումբը: Ինչպես հայտնում է As-ը, Ռոնալդուն իրեն խաբված է համարում, քանի որ ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ խոստումը չի կատարել, և այժմ պորտուգալացին մտադիր է հեռանալ «Ռեալից»: Նշվում է, որ Չեմպիոնների լիգայի վերջին մրցաշարում հաղթանակից հետո Պերեսը Ռոնալդուին նոր պայմանագիր էր խոստացել, սակայն այն այդպես էլ չի երկրարաձգվել, թեպետ ֆուտբոլիստը մի քանի անգամ այդ մասին ակնարկել էր: Բացառված չէ, որ «Ռեալը» փորձի Ռոնալդուին ընդգրկել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին ձեռք բերելու գործարքում:

Նմանատիպ նյութեր