211652_close_icon
views-count11048 դիտում article-date 14:12 15-01-2018

«Մանչեսթեր Սիթին» հրաժարվեց Սանչեսի տրանսֆերից. չիլիացին տեղափոխվում է «Մանչեսթեր Յունայթեդ»

«Արսենալի» կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսի տրանսֆերի հետ կապված զարգացումները նոր ընթացք ունեցան: Ֆուտբոլիստին ցանկանում էր ձեռք բերել «Մանչեսթեր Սիթին», որը գործնականում լուծել էր տրանսֆերի հարցը, սակայն այսօր «Սիթին» դադարեցրել է բանակցություններն ու այլևս Սանչեսին չի ցանկանում տեսնել իր շարքերում: Այդ որոշման նախաձեռնողը եղել է թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան: Ակումբում դժգոհ են մնացել, որ Սանչեսի գործակալներն արդեն համաձայնության գալուց հետո հրաժարվել են պայմանագիր ստորագրելուց՝ հայտարարելով, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Ալեքսիսին ավելի բարձր աշխատավարձ է առաջարկում, այդ իսկ պատճառով նման առաջարկ են ակնկալում «Սիթիից»: Այդպիսով՝ բրիտանական լրատվամիջոցների հաղորդմամբ, «Յունայթեդն» արդեն այս շաբաթ կձևակերպի Սանչեսի տրանսֆերը: Չիլիացու աշխատավարձը «Մանչեսթեր Յունայթեդում» կկազմի շաբաթական 400 հազար ֆունտ, ինչը տարեկան կազմում է գրեթե 21 միլիոն ֆունտ:

Նմանատիպ նյութեր