211652_close_icon
views-count1554 դիտում article-date 17:26 15-01-2018

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունվարի 12-ից 15-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 12-ից 15-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 15 դեպքից բացահայտվել է 11-ը։ Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 3 դեպք։ Բացահայտվել է գողության 33, խարդախության 7, անձի առևանգման 4, յուրացման 2 և գույքի դիտավորությամբ ոչնչացման 1 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմանական վնասվածք հասցնելու 11, գողության 4 և գույքի դիտավորությամբ ոչնչացման 1 դեպք: Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 20 պատահար, ինչի հետևանքով 4 մարդ զոհվել է, 40-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր