211652_close_icon
views-count16056 դիտում article-date 13:15 15-01-2018

Պերմի դպրոցի վրա կատարված հարձակման հետևանքով վիրավորներից մեկը 11-ամյա հայուհի է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունվարի 15-ի առավոտյան Պերմում, թիվ 127 դպրոցի վրա կատարված հարձակման հետևանքով վիրավորվել է 4-րդ դասարանի աշակերտուհի, 11-ամյա Մենուլա Աբրոյանը։ Ինչպես հայտնում է [url=https://rusarminfo.ru/2018/01/15/urozhenka-armenii-okazalas-sredi-postradavshix-v-rezultate-napadeniya-na-shkolu-v-permi/]Rusarminfo.ru[/url]-ն, Մ. Աբրոյանը ևս դանակահարվել է։ Այդ մասին նշված է «ՎԿոնտակտե» սոցցանցի «Իմ քաղաք Պերմ»-ի հաղորդագրության մեջ, որտեղ հրապարակվել է նաև վիրավորների ցանկը։ Ներկա պահին բոլոր վիրավորները գտնվում են Մարզային մանկական կլինիկական հիվանդանոցում, նրանցից երկուսի վիճակը գնահատվում է ծանր։ ՌԴ հետաքննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել։ Հարձակվողները ձերբակալվել են։ Ընթանում է հետաքննություն։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր