211652_close_icon
views-count13006 դիտում article-date 23:35 14-01-2018

Դոնալդ Թրամպը պարզաբանել է, թե ինչպիսի ներգաղթյալներ է ցանկանում տեսնել ԱՄՆ-ում

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամպը պարզաբանել է, թե ինչպիսի ներգաղթյալներ է ցանկանում տեսնել երկրում: Այդ առթիվ նա գրառում է կատարել Թվիթերի իր էջում: «Ես՝ որպես նախագահ, ցանկանում եմ, որպեսզի իմ երկիր գան մարդիկ, որոնք պատրաստ են երկիրը նորից դարձնել մեծ ու ուժեղ, մարդիկ, որոնք ըստ արժանիքների են գալիս: Հերիք է վիճակահանությունը», գրել է Թրամպը: Ավելի վաղ ամերիկյան առաջնորդը բազմիցս նշել էր Green Card վիզային վիճակահանությունը վերացնելու անհրաժեշտության մասին: Թրամպի կարծիքով, ԱՄՆ ներգաղթելու այդ հնարավորությունից առավել հաճախ օգտվում են այլ երկրների «ամենավատ» ներկայացուցիչները: Հիշեցնենք, որ հունվարի 12-ին կայացած քննարկման ժամանակ՝ Հաիթիից, Սալվադորից և աֆրիկյան երկրներից ներգաղթյալների հարցերով համաձայնագրերի առթիվ, Թրամպը տարակուսանք էր հայտնել, որ բոլոր այդ մարդիկ գալիս են այստեղ կեղտոտ անցքերից: Այդ արտահայտությունը հերթական առիթն հանդիսացավ ԱՄՆ-ի նախագահին խիստ քննադատելու համար՝ նրա քաղաքական հակառակորդների կողմից:

Նմանատիպ նյութեր