211652_close_icon
views-count22140 դիտում article-date 23:13 14-01-2018

Ժոզե Մոուրինյո. Մխիթարյանի հարցը մենք ենք որոշելու

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է այն հարցին, թե արդյո՞ք Հենրիխ Մխիթարյանը կմնա թիմում: «Իմ մոտեցումը հետևյալն է. յուրաքանչյուր ֆուտբոլիստ ունի իր գինը: Կարևոր չէ, ով է նա, նշանակություն չունի խաղամակարդակը, հեղինակությունն ու կարգավիճակը: Ու ես կույր մասնագետ չեմ: Կույր՝ այն իմաստով, որ որևէ ֆուտբոլիստի համարեմ անձեռմխելի և հաստատ չվաճառեմ նրան: Կրկնում եմ. յուրաքանչյուրն ունի իր արժեքը: Այդ իսկ պատճառով, քանի որ տրանսֆերային պատուհանը բաց է, այն բաց է նաև ցանկացած թիմի համար, որը հետաքրքրվում է մեր ֆուտբոլիստներով: Մենք ենք որոշելու Մխիթարյանի հարցը. համաձայնվել տրանսֆերին, թե՝ մերժել: Բոլոր դեպքերում, Մխիթարյանը լավ ֆուտբոլիստ է, տքնաջան մարզվել է, և կմասնակցի «Սթոք Սիթիի» դեմ երկուշաբթի օրը կայանալիք հանդիպմանը», ասել է պորտուգալացի մասնագետը:

Նմանատիպ նյութեր