211652_close_icon
views-count17759 դիտում article-date 21:22 14-01-2018

Չինաստանի ափերի մոտ այրվող իրանական տանկերը խորտակվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իրանական Sanchi նավթային տանկերը, որը ավելի քան մեկ շաբաթ այրվում էր Չինաստանի ափերի մոտ բեռնանավի հետ բախումից հետո, խորտակվել է: Միջադեպը հետաքննող հանձնաժողովի ներկայացուցիչ Մոհամադ Ռաստադը հայտնել է, որ տանկերում գտնվել էին Իրանի 30 և Բանգլադեշի 2 քաղաքացի: Նրանք բոլորն էլ զոհվել են բախմանը հաջորդած պայթյունից և թունավոր գազերի արտահոսքից անմիջապես հետ: Ներկա պահին փրկարարներին հաջողվել է գտնել միայն երեք նավաստիի մարմինները: Տանկերը մոտ 1 միլիոն բարել նավթ էր տեղափոխում, որոնք շարունակել են այրվել և պայթել: Հերթական պայթյունից հետո նավի առաջնամասը փշրվել է և այն խորտակվել է: Ջրային տարածքում մոտ 10 քառակուսի կիլոմետր մակերեսով նավթային շերտ է առաջացել, ինչը լրջորեն կարող է ազդել Արևելա-Չինական ծովի էկոլոգիայի վրա: Նշենք, որ Sanchi տանկերը հոնկոնգյան Crystal բեռնանավի հետ բախվել էր հունվարի 6-ին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր