211652_close_icon
views-count9120 դիտում article-date 18:20 14-01-2018

Մի շարք ավտոճանապարհներին ձյուն և մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ին՝ 17:00-ի դրությամբ, Հրազդանի, Սպիտակի, Արթիկի, Մարալիկի, Աշոցքի, Ապարանի, Դիլիջանի և Նոյեմբերյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Սպիտակի և Մարալիկի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-50 մետր Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Նմանատիպ նյութեր