211652_close_icon
views-count49943 դիտում article-date 16:25 14-01-2018

«Վենուս Էլեկտրոտեխնիկայի» խանութ-սրահի կողմից կազմակերպված 7-րդ դասի BMW ավտոմեքենայի երջանիկ շահողը չէր եկել խաղարկությանը և իրական հաղթողը այլ մարդ դարձավ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 14-ին, Կրկեսի դիմաց գտնվող «Վենուս Էլեկտրոտեխնիկայի» խանութ-սրահի դիմաց տեղի ունեցավ կենցաղային տեխնիկայի, 2 աձի համար դեպի Եգիպտոս ուղևորության և 7-րդ դասի BMW մակնիշի ավտոմեքենայի խաղարկություն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, խանութի դիմաց հավաքվել էին հարյուրավոր՝ խաղարկությանը մասնակցելու հնարավորություն ստացած մարդիկ: 51 անուն նվերների՝ իրենց երջանիկ տերերին գտնելուց հետո հերթը եկավ ուղևորությանը դեպի Եգիպտոս 2 անձի համար, որից հետո էլ արդեն բոլորի կողմից սպասված BMW ավոտմեքենան: Եգիպտոս մեկնելու շահող կտրոնը համընկավ Ֆլորա Բադակչյանի կտրոնի 0332 թվերի հետ և նա իր ամուսնու հետ առաջիկայում կմեկնի: Իսկ ահա ավտոմեքենայի երջանիկ շահողը առաջին խաղարկությամբ չորոշվեց, քանի որ առաջին խաղարկությամբ հանված տոմսի տերը՝ Արմեն Ավետիքի Սահրադյանն էր, ով, չգիտես ինչու, ներկա չէր: Հաջորդ խաղարկությամբ արդեն մեքենայի իրական տերը որոշվեց, նա ՝ Վարդուհի Մարտիրոսյանն է: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 296+
296+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր