211652_close_icon
views-count45209 դիտում article-date 17:10 14-01-2018

Հայտնի է թյունինգապատ Нива ամենագնացների թոփ 5-յակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Խորհրդային տարիներից սիրված Нива ամենագնացը նպատակաուղղված է հաղթահարելու դժվարանցանելի ճանապարհներ, սակայն պարզվում է՝ դա ամենևին էլ այդպես չէ: Нива-ն կարող է շատ ավելի մեծ հետաքրքրություն ներկայացնել ավտոսիրահարների համար, ինչի մասին վկայում են թյունինգապատ ամենագնացները, որոնցից 5-ը մասնագետները ներառել են թոփ 5-յակում: 1-ին տեղում է City Niva AWD անվանումը կրող ագրեսիվ տեսքով ամենագնացը, որը թյունինգի ենթարկվելուց հետո ցածր թափքի պատճառով դժվար թե կարողանա մասնակցել դժվարանցանելի ճանապարհներով ընթացքող մրցավազքերին, չնայած այն հանգամանքին, որ տեխնիկական հնարավաորությունները անփոփոխ են մնացել: Թյունինգի հեղինակը ղազախստանցի է: 2-րդ տեղում է 1994 թ.-ի թողարկման Turbo Nismo-ն: Լիցքավորման արդյունքում 1,8 լ աշխատանքային ծավալով V4 շարժիչը 200 ձիաուժ հզորություն է ապահովում: Մեքենայի շարժիչը վերցվել է Nissan-ից: 3-րդ տեղում է 3S-GE 210 HP մոդելը, որը հագեցած է 2,0 լ աշխատանքային ծավալով V4 շարժիչով, որը 210 ձիաուժ հզորություն է ապահովում: Փոփոխությունների է ենթարկվել նաև մեքենայի սրահը: 4-րդ և 5-րդ տեղերը զբաղեցնում են «Hивa-Хамелеон»-ն ու «Т.Г.Т. SV Parts» մոդելները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր