211652_close_icon
views-count1978 դիտում article-date 13:44 14-01-2018

Փրկարարները վատառողջ բնակչին մոտեցրել են շտապօգնության մեքենային

Հունվարի 14-ին, ժամը 09:17-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Օրբելի փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի բնակիչն ընկել է հատակին և չի կարողանում մոտենալ ու բացել դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը: Փրկարարները բացել են բնակարանի դուռը. ներսում՝ նախասենյակի հատակին, անօգնական վիճակում հայտնաբերել են 1926 թ. ծնված Շ. Կ.-ին և մոտեցրել բազմոցին, ում տեղում շտապօգնության աշխատակիցները և աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն: *** Հունվարի 14-ին, ժամը 08:40-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մինաս Ավետիսյան փողոցի թիվ 13 շենքի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացուն շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգություն:

Նմանատիպ նյութեր