211652_close_icon
views-count8353 դիտում article-date 11:23 14-01-2018

Բրազիլիայում խոշոր ավտովթարի հետևանքով կա 13 զոհ, 39 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Բրազիլիայում խոշոր շղթայական ավտովթար է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է RBC-ն: Աղբյուրի տեղեկություններով՝ վթարի հետևանքով կա 13 զոհ, ևս 39-ը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել են: Ըստ նախնական տեղեկությունների՝ Մինաս-Ժերայս նահանգում՝ Բելու Օրիզոնտի քաղաք տանող ավտոճանապարհին բախվել են 2 միկրոավտոբուս, 2 ամենագնաց և թղթով բարձված բեռնատար, որի բեռը այրվել է բախման հետևանքով և խոշոր հրդեհ առաջացրել: Տեղում աշխատում են համապատասխան ծառայությունների ներկայացուցիչները: Վթարի հանգամանքները պարզվում են:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր