211652_close_icon
views-count10006 դիտում article-date 23:47 13-01-2018

«Բարսելոնայի» նորեկի անունը դրել են հայտնի մուլտֆիլմի հերոսի պատվին

«Բարսելոնայի» նոր պաշտպան Յերի Մինայի հայրը՝ Խոսե Էուլիսես Մինան հայտնել է, որ որդին անունը ստացել է մուլտֆիլմի հերոսի պատվին: «Նրա անունն ընտրել է մայրը: Մեզ շատ էր դուր գալիս «Թոմն ու Ջերին» մուլտֆիլմը, այդպես նա անունը ընտրեց: Թեպետ մենք նրա անվան առաջին տառը փոխեցինք «Յ»-ի», ասել է Մինա-ավագը: Հիշեցնենք, որ «Բարսելոնան» 23-ամյա կոլումբիացի պաշտպանին 11,8 մլն եվրոյով ձեռք բերեց «Պալմեյրասից»: Ուշագրավ է, որ «Բարսելոնայում» խաղում է հոլանդացի պաշտպան Թոմաս Վերմալենը և կատակասերները ընդգծում են, որ շուտով Թոմն ու Ջերին հզոր պաշտպանական զույգ կկազմեն կատալոնական ակումբում:

Նմանատիպ նյութեր