211652_close_icon
views-count7450 դիտում article-date 23:11 13-01-2018

Է. Շարմազանով. Ինչ էլ փոխվի, քաղաքական պատասխանատուներ մնալու են ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն. Tert.am

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը [color=#EF2929]Tert.am[/color]-ի հետ զրույցում, անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե քննարկվում է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի պաշտոնանկության հարցը, դրանք անհեթեթ որակեց և պնդեց, որ Վիգեն Սարգսյանը որպես պետական, քաղաքական գործիչ, որպես Պաշտպանության նախարար իր տեղում է և շատ լուրջ անելիքներ ունի: Շարմազանովը նշեց, որ ՀՀ 4–րդ նախագահի թեկնածուն չի որոշվել, չի քննարկվել և ուստի լայն կոնսոլիդացիայի մասին խոսելը վաղ է: Ինչ վերաբերում է նոր կառավարության հնարավոր կազմին, ապա նշեց, որ ինչ էլ փոխվի, քաղաքական պատասխանատուները մնալու են ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն: «Այսինքն՝ գուցե անձերը փոխվեն, բայց խորհրդարանական համակարգում առաջնային տեղ տրվում է ոչ թե անձերին, այլ քաղաքական թիմերին, կուսակցություններին»,-ասաց նա: [b]-Պարոն Շարմազանով ճի՞շտ են արդյոք մամուլի հրապարակումները, թե Պաշտպանության նախարարությունում խմորումներ կան, և քննարկվում է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի պաշտոնանկության հարցը: Հանրապետական կուսակցությունում արդյո՞ք նման քննարկումներ եղել են, հատկապես, եթե հաշվի առնենք, որ երեկ նախագահն էլ այցելել էր Պաշտպանության նախարարություն: [/b] -Նախագահը ՊՆ-ում է եղել, որպեսզի լսի Պաշտպանության նախարարության 7-ամյա զարգացման ստրատեգիական ծրագիրը: Կուսակցությունը երկու անգամ է, որ այդ պաշտոնում արդեն առաջադրել է Վիգեն Սարգսյանի թեկնածությունը և մեկ անգամ չէ, որ մենք հայտարարել ենք, որ սատարում ենք ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանի «Ազգ-Բանակ» ռազմավարությունը և նրա ծրագրերը: Մենք գտնում ենք, որ Վիգեն Սարգսյանի վարած քաղաքականությունը բարձրացնում է ՀՀ-ի պաշտպանական մակարդակը: Վիգեն Սարգսյանը ՀՀԿ-ի առանցքային գործիչներից է, և պատահական չէ, որ ապրիլյան ընտրությունների ժամանակ հենց պարոն Վիգեն Սարգսյանն էր գլխավորում ՀՀԿ-ի համամասնական ցուցակը: Բացի նրանից, որ Վիգեն Սարգսյանն իմ ընկերն է, և ես շատ բարձր եմ գնահատում նրա մասնագիտական հատկությունները, Վիգեն Սարգսյանը որպես պետական, քաղաքական գործիչ, որպես Պաշտպանության նախարար իր տեղում է և շատ լուրջ անելիքներ ունի: Չեմ կարծում, որ մամուլի հրապարակումները իրականության հետ կապ ունեն: [b]-Անդրադառնանք ապրիլին կայանալիք նախագահի ընտրությանը: Նախագահ Սարգսյանն ասել էր, որ պետք է լինի հնարավորինս լայն կոնսոլիդացիա այս հարցում: Արդյո՞ք սկսվել են այս մասին քննարկումները, և գուցե երեկվա հանդիպումը ԱԺ քաղաքական ուժերի առանցքային դեմքերի հետ նաև այս հարցին էր առնչվում: [/b] -Ոչ, թեկնածուն չի որոշվել, չի քննարկվել, և ուստի` չենք կարող ասել կա կոնսոլիդացիա, թե՞ չկա: Կարծում եմ`մենք կընտրենք այնպիսի թեկնածուի, որի շուրջ կարելի է հասնել նման համաձայանության: [b]-Իսկ ապրիլին սպասվող Կառավարության կադրային քաղաքականությունն ի՞նչ սկզբունքով կիրականացվի: Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե անփոխարինելիներ չկան, բայց հավելել, որ նաև կենսափորձը հաշվի կառնվի: Պայմանական ասած` իշխանության «հին» գործիչների վերադարձը որքանո՞վ է հավանական՝ մասնավորապես Հովիկ Աբրահամյան, Գագիկ Բեգլարյան և այլն: [/b] -Նախ Հովիկ Աբրահամյանը Հանրապետական կուսակցության անդամ չէ, պարոն Աբրահամյանն իր դիմումի համաձայն դուրս է եկել ՀՀԿ-ից: Պարոն Գագիկ Բեգլարյանը ՀՀԿ անդամ է, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, դա պետք է արձանագրենք: Ինչ վերաբերում է կադրային քաղաքականությանը՝ գայթակղությունը մեծ է ձեր հարցերին պատասխանելու, բայց պատրաստ չեմ այդ հարցերին պատասխանել, որովհետև ՀՀԿ-ն մինչ այս պահը ապագա Կառավարության ձևավորման սկզբունքների և անձերի վերաբերյալ որևէ քննարկում չի ծավալել, ուստի ցանկացած կարծիք և գնահատական այս պահին ժամանակավրեպ է: [b]- Մինչև ապրիլ քիչ ժամանակ է մնացել, բայց ասում եք քննարկումներ չեն ծավալվել, գուցե կադրերի խնդիր է, թե շտապելու հարց չկա : Մանրամասները՝ [url=http://www.tert.am/am/news/2018/01/13/Sharmazanov/2587126]սկզբնաղբյուրում[/url]

Նմանատիպ նյութեր