211652_close_icon
views-count9355 դիտում article-date 20:59 13-01-2018

Ժոզե Մոուրինյո. Կոռեկտ չէ խոսել Սանչեսի մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է «Արսենալի» կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսի նկատմամբ ակումբի հետաքրքրվածության մասին լուրերը: «Այնքան էլ կոռեկտ չէ այլ ակումբների խաղացողների մասին խոսել: Եթե ինչ որ մեկը սկսի իմ խաղացողների մասին խոսել, որ նրանցով հետաքրքված է, կամ՝ հետաքրքրված չէ, ես խիստ դժգոհ կլինեմ: Սանչեսն այժմ «Արսենալի» խաղացող է, և միգուցե, այս օրերին խաղա «Արսենալի» կազմում: Ընդհանուր առմամբ, ցանկանում եմ շեշտել, որ և ես, և՝ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը չենք հենվում հունվարյան տրանսֆերային պատուհանի վրա, ու պատրաստ չենք խաղացող ձեռք բերել միայն ձեռք բերելու համար: Մենք այդպես չենք վարվում: Մենք հենվում ենք նրա վրա, եթե հունվարին որևէ խաղացող ձեռք բերելու հնարավորություն լինի, կամ՝ մարտին, հուլիսին, պետք է ձգտենք անել դա: Ահա այսքանը: Սանչեսի հարցով բառ անգամ չեմ ասի: Կարող եմ միայն ասել, որ նա բացառիկ խաղացող է, բայց՝ «Արսենալի» խաղացող», ասել է Մոուրինյոն:

Նմանատիպ նյութեր