211652_close_icon
views-count15372 դիտում article-date 19:32 13-01-2018

ԱՄՆ-ը ընդունել է Ռուսաստանի միջուկային առավելությունը

Ռուսաստանը միջուկային զենքի արտադրության ոլորտում առավելություն ունի ԱՄՆ-ի նկատմամբ: Այդ մասին նշված է ամերիկյան միջուկային դոկտրինայի նախագծում: Փաստաթղթում ասված է, որ Մոսկվայի առավելությունը կայանում է մեծ քանակությամբ ոչ ստրատեգիական միջուկային համակարգերի և դրանց բազմազանության մեջ: Ռուսաստանը ավելացնում է այն համակարգերի թիվը, որոնք կարող են հանդերձավորվել ինչպես միջուկային, այնպես էլ՝ սովորական զենքով, ինչը երկրին թույլ է տալիս ընդլայնել միջուկային զինանոցը՝ չխախտելով ստրատեգիական զինատեսակների սահմանափակման մասին նոր պայմանագիրը: Դոկտրինայում ներկայացվել են այդ համակարգերը. ցամաքային և օդային տեղակայման հրթիռներ, միջուկային սուզանավեր, միջմայրցամաքային հրթիռներ: Ռազմական մասնագետները ընդգծել են, որ Մոսկվան ակտիվորեն թարմացնում է միջուկային զինանոցը և նոր համակարգեր մշակում:

Նմանատիպ նյութեր