211652_close_icon
views-count30346 դիտում article-date 14:29 13-01-2018

Ավտովթար Երևանում. «Մետրոպոլ» հյուրանոցի դիմաց ՀՀ Պետեկամուտների կոմիտեի Հարկային ծառայության աշխատակազմի ղեկավարի Toyota-ն բախվել է КамАЗ-ին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:35-ի սահմաններում «Հաղթանակ» կամրջի սկզբնամասում՝ «Մետրոպոլ» հյուրանոցի դիմաց, բախվել են 28-ամյա Արթուր Մարկոսյանի վարած Toyota մակնիշի 004 BB 01 համարանիշի և 35-ամյա Արմեն Խաչատրյանի վարած КамАЗ մակնիշի 34 QT 770 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Գևորգ Դանելյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայրում КамАЗ-ի վարորդն ընդունել է իր մեղավորությունը, ով չթույլատրելի հատվածում փորձել է շրջադարձ կատարել և ստեղծել է վթարային իրավիճակ, ինչից հետո Toyota-ի վարորդը փորձել է արգելակել ավտոմեքենան, սակայն տեղի է ունեցել բախումը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Toyota-ն հաշվառված է Հ Պետեկամուտների կոմիտեի Հարկային ծառայության հաշվեկշռում և սպասարկում է աշխատակազմի ղեկավարին, ով, ի դեպ, վթարի պահին ավտոմեքենայում չի եղել։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր