211652_close_icon
views-count6253 դիտում article-date 16:54 13-01-2018

Ռուսաստանը 2017 թ-ին 14 մլրդ դոլարի զենք է վաճառել

Անցած 2017 թվականին Ռուսաստանը ավելի քան 14 միլիարդ դոլար զենք է արտահանել։ Այդ մասին Interfax-ին հայտնել է Ռազմատեխնիկական համագործակցության ոլորտի բարձրաստիճան աղբյուրը։ Նշենք, որ դեկտեմբերի վերջին ՌԴ նախագահի՝ Ռազմատեխնիկական համագործակցության հարցերով օգնական Վլադիմիր Կոժինը հայտնել էր, որ Ռուսաստանը նոր գործընկեր-գնորդներ ունի, որոնք դիմել են Ռուսաստանին՝ նորագույն սպառազինություններ գնելու հարցով։ Իսկ ավելի վաղ՝ օգոստոսին, ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը հայտնել էր, որ ՌԴ-ի սպառազինությունների արտահանման պորտֆելը կազմել է 47-50 մլրդ դոլար։

Նմանատիպ նյութեր